Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Ծաղիկների խորհուրդը

Ծաղիկների խորհուրդը

Ծաղիկները բնության հրաշքն են: Դրանց միջոցով երբեմն կարելի է արտահայտել ավելին, քան խոսքերով: Եթե աչքի անցկացնենք մեր քաղաքակրթության պատմության էջերը, ապա կարող ենք նկատել, որ մարդու կենցաղում ծաղիկները բավական մեծ դեր են ունեցել։

Դրանք համարվել են կյանքի, ուրախության, ստեղծագործության խորհրդանիշ։ Ծաղիկների լեզուն իսկական արվեստ է, որին պետք է կատարելապես տիրապետել:

Այժմ տեսնենք, թե ինչ խորհուրդ են կրում ամենահայտնի ծաղիկները.

1. Ազալիա - Կանացիության, նրբության, հավասարակշռության, հավատարմության, բայց միաժամանակ՝ կրքի եւ տխրության խորհրդանիշ: Ազալիա ընդունված է նվիրել անցանկալի բաժանումից առաջ: Ազալիա նվիրելով՝ ասում եք. «Հույս ունեմ, որ կսպասես ինձ», «Ես հավատում եմ քեզ» կամ «Պահպանիր քեզ ինձ համար»: Ազալիա նվիրող տղամարդը նաեւ խոստովանում է, որ իր համար միակն եք:

2. Ակացիա - Գաղտնի սեր, միայնություն: Ակացիան զղջումի եւ սխալներն ընդունելու խորհրդանիշ է: Ակացիա նվիրողն ասում է. «Դու իմ կյանքի ամենակարեւոր էակն ես», «Ինչո՞ւ մենք միասին չենք» կամ «Արի ամեն ինչ սկզբից սկսենք»:

3. Աստղածաղիկ - Սիրո, նրբագեղության, ինչպես նաեւ հուշերի խորհրդանիշ: Չինաստանում աստղածաղիկը նշանակում է ճշգրտություն: Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ աստղածաղկի վառված թերթիկների հոտը քշում է օձերին: Աստղածաղիկներ էին դրվում ֆրանսիական զինվորների շիրիմներին՝ ի նշան սգի եւ մահացածների հիշատակի: Գոյություն ունի աստղածաղիկների շուրջ 600 տեսակ, որոնցից ամենահայտնին համարվում է Մոնտե Կազինոյի աստղածաղիկը:

4. Մեխակ - Հրապուրանք, կանացի սեր, ազատություն, հավատարմություն: Մեխակի նշանակությունը ծաղիկների լեզվում կարող է շատ տարբեր լինել, ամեն ինչ կախված է դրա գույնից: Սպիտակը՝ անմեղություն, վարդագույնը՝ «ես երբեք չեմ մոռանա քեզ», կարմիրը՝ «կարոտում եմ քեզ», դեղինը՝ «դու խուսափում ես ինձանից»:

5. Թրաշուշան - «Ես իսկապես անկեղծ եմ», «Ոչնչից մի՛ վախեցիր»: Այն  գլադիատորների ծաղիկն է: Թրաշուշան նվիրողն ուժեղ, վստահելի, փոխհամաձայնություն չճանաչող մարդ է:

6. Շուշան - Նարնջագույն շուշանը նշանակում է հետաքրքրություն, սեթեւեթանք: Ծաղիկների լեզվով այն նշանակում է. «Դու ինձ համար հանելուկ ես», «Քո սիրտն ազա՞տ է»: Սպիտակ շուշանը նշանակում է մաքրություն, վեհություն, ազնվություն: Այն ասում է. «Աստվածային է քո կողքին լինելը»: Վագրագույն շուշանը հպարտություն, առատություն, բարեկեցություն է:

7. Նարգիզ - «Մնա այդպես հմայիչ», «Արեւը միշտ փայլում է, երբ ես քո կողքին եմ», նշանակում է ուժեղ զգացմունքներ, անպատասխան սեր, չարդարացված հույսեր, ասպետություն:

8. Վարդ – Կարմիր վարդը նշանակում է սեր, կիրք. «Ես սիրում եմ քեզ», «Չեմ կարող առանց քեզ»: Գրան Պրի վարդ. «Ինձ թվում է, որ սիրահարվել եմ քեզ», «Ուրախ եմ, որ ծանոթացել ենք»: Գրան Պրի վարդը հարգանքի, վեհանձնության, սիրո եւ վստահության խորհրդանիշ է: Սպիտակ վարդը խորհրդանշում է մաքրություն եւ անմեղություն, համեստություն եւ նրբություն: Դեղին վարդը նշանակում է երջանկություն, ուրախություն: Ծաղիկների լեզվի համաձայն, դեղին վարդը ոչ մի առնչություն չունի դավաճանության կամ խանդի հետ, չնայած այդ տեսակետը շատ տարածված է:

9. Կակաչ - Երեւակայության, երազկոտության, երիտասարդության, հաճույքների ձգտման խորհրդանիշ է:

10. Գեորգին – Կամակորություն, անցողիկ սեթեւեթանք: Գեորգին նվիրողը ցանկանում է ասել. «Ես դեռեւս պատրաստ չեմ», «Ոչինչ չեմ խոստանում», «Ինչո՞ւ ամեն ինչ բարդացնել»:

Հեղինակ. Մարիամ Աբրահամյան
Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
Լուսանկարը. haniki.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրիզանթեմ
Քրիզանթեմ

Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...

Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս
Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս

Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...

Ձմռանը ծաղկող բույսեր
Ձմռանը ծաղկող բույսեր

Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...

​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com
​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com

Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...

Մանուշակ
Մանուշակ

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...

Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com
Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com

Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...

Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...

Սոճի
Սոճի

Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...

Սետկրեասեա (Setcreasea)
Սետկրեասեա (Setcreasea)

Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...

Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)
Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)
Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...

Պենտաս (Pentas)
Պենտաս (Pentas)

Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...

Անանաս
Անանաս

Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ